Դմիտրի Պեսկով. Ժնևում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում մենք քննարկելու ենք հարցերի ավելի լայն շրջանակ, հիմնական հարցերը վերաբերում են տարածքին
Դմիտրի Պեսկով. Ժնևում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում մենք քննարկելու ենք հարցերի ավելի լայն շրջանակ, հիմնական հարցերը վերաբերում են տարածքին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ժնևում նախատեսված բանակցությունները կկենտրոնանան տարածքային հարցերի վրա։

Պեսկովի խոսքով՝ Ժնևում նախատեսված բանակցությունները կներառեն Աբու Դաբիում կայացածներից ավելի լայն շրջանակի հարցեր։

«Այս անգամ մենք քննարկելու ենք հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ հիմնական հարցեր, որոնք վերաբերում են և՛ տարածքին, և՛ մնացած ամեն ինչին։ Այս հարցերը, ըստ էության, կապված են մեր պահանջների հետ։ Այստեղ անհրաժեշտ է գլխավոր բանակցողի՝ Վլադիմիր Մեդինսկու ներկայությունը», – նշել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց բացի, բանակցային խմբում կլինեն փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում՝ փետրվարի 17-18-ին։