Դմիտրի Պեսկով. Եվրոպան ամեն ինչ անում է պատերազմը երկարաձգելու համար
Եվրոպան ամեն ինչ անում է պատերազմը երկարաձգելու համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ցավոք, մի կողմից, հենց Կիևի ռեժիմն է, մյուս կողմից՝ եվրոպական պետությունները, որոնք ամեն ինչ անում են լարվածությունը սրելու համար։ Նրանք ամեն ինչ անում են պատերազմը երկարաձգելու և Զելենսկուն դա անելուն խրախուսելու համար», – ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը ջանքեր կգործադրեն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։