Դմիտրի Պեսկով. Որքան քիչ զենք մատակարարվի Ուկրաինային, այնքան մոտ կլինի հատուկ ռազմական գործողության ավարտը

15:43, 02.07.2025

Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարման կրճատումը կամ դադարեցումը մոտեցնում է կոնֆլիկտի ավարտը։ Այսպես է արձագանքել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարման դադարեցման որոշմանը։

«Մեր տեղեկություններով՝ այս որոշման պատճառը դատարկ պահեստներն են։ Այս զենքերի պակասը պահեստներում։ Սակայն ցանկացած դեպքում, որքան քիչ զենք մատակարարվի Ուկրաինային, այնքան մոտ է հատուկ ռազմական գործողության ավարտը», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մինչ այդ «Politico»-ն գրել էր, որ Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության հրթիռների և այլ ռազմական տեխնիկայի մատակարարումը։ Հրապարակման համաձայն՝ հղում անելով երեք անանուն աղբյուրի, առկա է մտահոգություն, որ ԱՄՆ-ի զենքի պաշարները չափազանց նվազել են, ինչի հետևանքով էլ ընդունվել է այդ որոշումը։

Նմանատիպ