Դմիտրի Պեսկով. Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու տարբերակները Ռուսաստանին ձեռնտու չեն

16:30, 20.11.2024

Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու տարբերակները Ռուսաստանին ձեռնտու չեն,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա մեկնաբանել է «Reuters» գործակալության հոդվածը, որը վերաբերում է Ուկրաինայում հրադադարի հնարավոր սցենարներին։

«Այս հակամարտությունը սառեցնելու որևէ տարբերակ մեզ ձեռնտու չէ։ Մեզ համար կարեւոր է հասնել մեր նպատակներին, որոնք քաջ հայտնի են բոլորին»,- ասել է Պեսկովը։

Բացի այդ, Կրեմլի մամուլի քարտուղարը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների ու բանակցությունների։

«Նախագահը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների»,- ասել է Դիմիտրի Պեսկովը։

Նմանատիպ