Դմիտրի Պեսկով. Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային զենքի փորձարկումներ չեն անցկացնում
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն անցկացնում։
«Մենք հաստատ գիտենք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային զենքի փորձարկումներ չեն անցկացնում», – ասել է Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Թրամփի այն հայտարարության, որ Վաշինգտոնը պլանավորում է վերսկսել միջուկային փորձարկումները, բացատրելով, որ այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, նույնպես դա անում են։
Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումները վերսկսելու հրամանին նախորդել է Ռուսաստանի կողմից «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի և «Պոսեյդոն» սուզանավի փորձարկումը, որոնք ունեն միջուկային շարժիչներ։