Դմիտրի Պեսկով. Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը G20 գագաթնաժողովի շրջանակներում անհնար է, Վլադիմիր Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ հանդիպել միայն Մոսկվայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր չէ,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին և հանդիպել Պուտինի հետ, եթե Ռուսաստանի նախագահը նույնպես մասնակցի գագաթնաժողովին, սակայն Դմիտրի Պեսկովը մերժել է այդ հնարավորությունը, այն անվանելով «անհնար»։
Հարցին, թե արդյոք Կրեմլը քննարկում է Զելենսկու հետ հանդիպման այլընտրանքային վայր, Պեսկովը պատասխանել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։
«Կա նրա հետ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամություն», – ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը։