Դմիտրի Պեսկով – Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ խաղաղության բանակցությունները որևէ կողմի համար սահմանափակումներ չեն դնում ռազմական գործողությունները շարունակելու համար

16:53, 26.10.2026

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ խաղաղության բանակցությունները որևէ կողմի համար սահմանափակումներ չեն դնում ռազմական գործողությունները շարունակելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի կողմից Վորոնեժի մարզի վրա հարձակման մասին հարցին։

Նա ասել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կշարունակեն միմյանց հարվածել՝ չնայած եռակողմ բանակցություններին, որոնք, ինչպես սպասվում է, տեղի կունենան Աբու Դաբիում կամ Շվեյցարիայում մի քանի շաբաթից։

«Եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը որևէ սահմանափակում չի նախատեսում ռազմական գործողությունների անցկացման համար։ Ինչպես գիտեք, մեր զինված ուժերը շարունակում են «հատուկ ռազմական գործողությունը» և դեռևս լայնածավալ և համակարգված հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրին, ինչպես նաև ռազմական օբյեկտներին։ Կիևի ռեժիմը, իր հերթին, դեռևս շարունակում է իր համապատասխան գործողությունները», – նշել է Պեսկովը։

Նմանատիպ