Դմիտրի Պեսկով. Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների կարգավորման գործում
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում, իրավիճակը կարող է կայունանալ միայն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ ընդհանուր պայմանավորվածությունների իրագործման միջոցով։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը կշարունակի միջնորդությունը։ Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը եռակողմ համաձայնությունների իրականացումն է։ Մենք կարծում ենք, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է կատարեն իրենց պարտավորությունները, և դա կերաշխավորի նման միջադեպերի կանխարգելումը»,- ասել է Պեսկովը։