Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը նկատում է, որ Ուկրաինան փորձում է դիսբալանս առաջացնել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում

14:52, 02.07.2025

Ռուսաստանը նկատում է, որ Ուկրաինան փորձում է դիսբալանս առաջացնել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպիսով, Պեսկովը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսի 1-ին կայացած հեռախոսազրույցին, որի ընթացքում Ուկրաինան աջակցություն է հայտնել՝ այն պայմաններում, երբ, ըստ Զելենսկու, «Մոսկվան սպառնում է Բաքվին»։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին։

«Ուկրաինան այժմ ամեն ինչ կանի, որպեսզի «բենզին լցնի կրակի վրա»՝ ադրբեջանական կողմին դրդելու էմոցիոնալ գործողությունների շարունակությանը։ Դրա կանխատեսումը չափազանց հեշտ է», – ընդգծել է Դմիտրի Պեսկովը։

Նմանատիպ