Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը մեծ սպասելիքներ չունի, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ համաձայնությունը ձեռք կբերվի մոտ ապագայում

16:00, 23.07.2026

Ռուսաստանը մեծ սպասելիքներ չունի, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ համաձայնությունը ձեռք կբերվի մոտ ապագայում, – այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակում է առկա աշխատանքային ուղիների միջոցով:

Լրագրողների հարցին, թե արդյոք դիվանագիտական գործընթացը նոր թափ է ստանում Լավրովի ու Ռուբիոյի հանդիպումից և Վոլոդիմիր Զելենսկու ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո, Պեսկովը պատասխանել է.

«Այս իրավիճակում չափազանց լավատես չէի լինի: Այո, շփումներն ընթանում են, և դա միշտ էլ դրական երևույթ է, սակայն դեռ շատ վաղ է ասել, թե գործընթացում նկատվում է նոր դինամիկա կամ բանակցությունների արագացում: Մենք ամերիկացիների հետ երկխոսությունը շարունակում ենք առկա աշխատանքային ուղիների միջոցով և հույս ունենք, որ հենց որ ամերիկացի բանակցողներն ավելի հասանելի լինեն, կվերսկսենք նաև առերես հանդիպումները: Նրանք կկարողանան գալ Մոսկվա և շարունակել երկխոսությունը»:

Պեսկովը նաև նշել է, որ Վաշինգտոնի ջանքերը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ զգալիորեն դանդաղել են, քանի որ ԱՄՆ-ի ուշադրությունը տեղափոխվել է Իրանի հետ կապված իրադարձությունների վրա:

Նմանատիպ