Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը երբեք չի եղել այլ պետությունների, այդ թվում՝ իր հարևանների հետ հարաբերությունները փչացնելու նախաձեռնողը
Ռուսաստանը շարունակում է համագործակցել ԱՄՆ-ի հետ, Ուկրաինայի հարցը շատ բարդ է և լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, փաստորեն, երեկ արդեն խոսել ենք այդ թեմայի շուրջ: Մենք կշարունակենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ: Թեման շատ բարդ է, այն էությունը, որը մենք քննարկում ենք Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ, շատ բարդ է: Դրանք լրացուցիչ մեծ ջանքեր են պահանջում», – ասել է Պեսկովը լրատվամիջոցներին:
Բացի այդ, Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի եղել այլ երկրների, այդ թվում՝ հարեւանների հետ հարաբերությունների վատթարացման նախաձեռնողը։
«Ռուսաստանը երբեք չի եղել հարաբերությունները փչացնելու նախաձեռնող այլ պետությունների, այդ թվում, և առաջին հերթին իր հարևանների հետ»,- նշել է Պեսկովը։