Դմիտրի Պեսկով - Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Վրաստանին փոխհատուցում վճարելու վերաբերյալ
Դմիտրի Պեսկով - Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Վրաստանին փոխհատուցում վճարելու վերաբերյալ

Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Վրաստանին փոխհատուցում վճարելու վերաբերյալ, – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կարծում ենք, որ սա առանձին հարց է, և մենք չենք կատարի այս որոշումը», – պատասխանել է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կկատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։

Ստրասբուրգի դատարանի որոշմամբ Ռուսաստանը պարտավորվել է Վրաստանին վճարել ավելի քան 253 միլիոն եվրո փոխհատուցում՝ օկուպացիայի շարունակման դեպքում։