Դմիտրի Պեսկով. Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը

15:12, 07.09.2026

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին քննարկելու մեր ներկայիս երկկողմ հարաբերությունների հիմնական հարցը բոլոր տեսանկյուններից։ Այս հարցը, ի վերջո, վերաբերում է զարգացման ուղղության ընտրությանը, Հայաստանի կողմնորոշմանը և համապատասխան հանրաքվեի անցկացմանը», – ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա կկայանա շուտով, և ճշգրիտ ամսաթվերը կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​​​ուղիներով։

Նմանատիպ