Դմիտրի Պեսկով. Մոսկվան Կիևի հետ բանակցություններից չափազանցված սպասելիքներ չունի, դա բարդ գործընթաց է
Դմիտրի Պեսկով. Մոսկվան Կիևի հետ բանակցություններից չափազանցված սպասելիքներ չունի, դա բարդ գործընթաց է

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ Մոսկվան Կիևի հետ բանակցություններից «չափազանց մեծ սպասելիքներ» չունի։

Նրա խոսքով՝ դա բարդ գործընթաց է։

«Բանակցային գործընթացը, ինչպես բազմիցս հայտարարել ենք, բարդ է, հետևաբար, բնականաբար, մենք որևէ չափազանցված սպասելիքներ չենք ունեցել», – նշել է Կրեմլի խոսնակը։

Բացի այդ, ինչպես պարզաբանել է Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը ավտոմատ կերպով ընդունված որոշում է։

«Թե ինչ կլինի բանակցային գործընթացի արդյունքում, կորոշվի վերջնական զրույցներով», – լրագրողներին ասել է Պեսկովը։