Դմիտրի Պեսկով. Մեզ համար կարևոր է, որ Աբխազիայում ընտրական գործընթացն ավարտվի իրավական դաշտում, մենք կողմնակից ենք, որ իրավիճակը կայուն լինի
Դմիտրի Պեսկով. Մեզ համար կարևոր է, որ Աբխազիայում ընտրական գործընթացն ավարտվի իրավական դաշտում, մենք կողմնակից ենք, որ իրավիճակը կայուն լինի

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է կայունություն ունենալ Աբխազիայում»։

Պեսկովը այսպես է արձագանքում Ռուսաստանի կողմից օկուպացված  Աբխազիայում տեղի ունեցած այսպես կոչված նախագահական ընտրություններին։

«Մեզ համար կարեւոր է, որ ընտրական գործընթացն ավարտվի իրավական դաշտում։ Սա մեզ համար մոտ տարածք է, մեզ կապում են համագործակցության սերտ կապերը։ Այդ պատճառով մենք աջակցում ենք Աբխազիայում կայուն իրավիճակի ստեղծմանը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։