Դմիտրի Պեսկով. Մենք չենք կարող հետաձգել այն, ինչը դեռևս վերջնականապես որոշված չէ, ո՛չ Թրամփը, ո՛չ Պուտինը չեն նշել հանդիպման ճշգրիտ ամսաթիվը, անհրաժեշտ է լուրջ նախապատրաստություն
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության համաձայն՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ տրամադրությունը գործնական է։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման ժամանակը պարզ չէ, և ամսաթվերը դեռևս չեն նշվել։
Կրեմլի խոսնակը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը հանդիպման հետաձգման մասին։
«Մենք չենք կարող հետաձգել այն, ինչը դեռևս վերջնականապես որոշված չէ։ Ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ էլ նախագահ Պուտինը ճշգրիտ ամսաթվեր չեն նշել։ Անհրաժեշտ է նախապատրաստություն, լուրջ նախապատրաստություն», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Տեղեկության համար, «Սի Էն Էն»-ը հաղորդել է, որ Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի միջև նախատեսված հանդիպումը ժամանակավորապես հետաձգվել է։ Ինչպես «Սի Էն Էն»-ին հայտնել է անանուն աղբյուրը, հանդիպման հետաձգման պատճառներից մեկը Ռուբիոյի և Լավրովի տարբեր սպասումներն են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտի վերաբերյալ։