Դմիտրի Պեսկով. Կրեմլը ուշադիր կհետևի այսօր Փարիզում կայանալիք «Կամավորների կոալիցիայի» նիստին
Կրեմլը ուշադիր կհետևի այսօր Փարիզում կայանալիք «Կամավորների կոալիցիայի» նիստին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն այս խումբը անվանել է այն երկրների բլոկ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմը Ուկրաինայում։
«Սա պատերազմ հրահրողների կոալիցիա է։ Սա այն երկրների խումբ է, որոնք չեն ցանկանում խաղաղություն, ցանկանում են շարունակել պատերազմը և ապրում են այն պատրանքով, որ հնարավոր է ռազմավարական պարտություն հասցնել մեր երկրին։ Հետևաբար, սա պատրանքների մեջ գտնվողների և պատերազմ ցանկացողների կոալիցիա է։ Իհարկե, մենք շատ ուշադիր կհետևենք դրան։ Սրանք այն երկրներն են, որոնք թշնամական գործողություններ են իրականացնում մեր դեմ, ուստի մենք շատ ուշադիր կհետևենք դրան», – նշել է Պեսկովը։