Դմիտրի Պեսկով - Կրեմլը ի գիտություն է ընդունել Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ուկրաինայում հրադադարի նոր վերջնաժամկետի վերաբերյալ
Դմիտրի Պեսկով - Կրեմլը ի գիտություն է ընդունել Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ուկրաինայում հրադադարի նոր վերջնաժամկետի վերաբերյալ

Կրեմլը ի գիտություն է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ուկրաինայում հրադադարի նոր ժամկետի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի համաձայնագրի 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Մոսկվան հետաքրքրված է Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորմամբ, սակայն դրա համար անհրաժեշտ է խթան երկու կողմերից էլ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ այդ պետությունները Ռուսաստանի դաշնակիցներն ու գործընկերներն են, և Ռուսաստանի Դաշնությունը մեծապես կիսում է նրանց հետ աշխարհակարգի հիմքերի տեսլականը։