Դմիտրի Պեսկով. Կրեմլը հույսը դնում է Դելիի և Պեկինի պաշտոնական հայտարարությունների վրա՝ ռուսական նավթի գնումների վերաբերյալ
Կրեմլը հենվում է Դելիի և Պեկինի պաշտոնական հայտարարությունների վրա՝ ռուսական նավթի գնման վերաբերյալ, – այսպես է Ռուսաստանի նախագահի վարչակազմը արձագանքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Հնդկաստանը այլևս չի գնի ռուսական նավթ, և նույնը պետք է պարտադրվի նաև Չինաստանին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այդ հայտարարությունները հասանելի են բոլորին։
«Մենք առաջնորդվում ենք Դելիում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններով։ Նման հայտարարություն եղել է նաև Պեկինից։ Այդ հայտարարությունները հասանելի են բոլորի համար, և հենց դրանց վրա ենք մենք կենտրոնանում», – նշել է Դմիտրի Պեսկովը։