Դմիտրի Պեսկով. Էստոնիայի իշխանությունների մեղադրանքները, թե ռուսական կործանիչները խախտել են իրենց օդային տարածքը, բացարձակապես անհիմն են

16:26, 22.09.2025

Լիովին անհիմն են Էստոնիայի իշխանությունների մեղադրանքները, թե իբր ռուսական կործանիչները խախտել են նրանց օդային տարածքը, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան Էստոնիայից չի լսել, որ նրանք ունեն ապացույցներ իրենց մեղադրանքի հաստատման համար։

Բացի այդ, ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, ռուս օդաչուները միշտ գործում են միջազգային իրավունքի համաձայն։

«Մեր պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այս մեղադրանքները։ Մենք նման հայտարարությունները համարում ենք անհիմն, որոնք ուղղված են լարվածության սրացմանը։ Դա վատ է», – հայտարարել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 19-ին երեք ռուսական ռազմական ինքնաթիռ խախտել է երկրի օդային տարածքը։

Նմանատիպ