Դմիտրի Պեսկով – Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ ազգային անվտանգության թարմացված ռազմավարության փոփոխությունները շատ առումներով համապատասխանում են Մոսկվայի տեսլականին

14:00, 07.12.2025

Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ ազգային անվտանգության թարմացված ռազմավարության փոփոխությունները շատ առումներով համապատասխանում են Մոսկվայի տեսլականին,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի, որ սա կարող է դառնալ Վաշինգտոնի հետ համատեղ կառուցողական աշխատանքի երաշխիք՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

«Սա կարող է լինել համեստ երաշխիք, որ մենք կկարողանանք, գոնե կառուցողականորեն, շարունակել մեր համատեղ աշխատանքը Ուկրաինայում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ», – նշել է Պեսկովը։

Նմանատիպ