Դմիտրի Պեսկով. ԱՄՆ-ն է կանգնած Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում
Դմիտրի Պեսկով. ԱՄՆ-ն է կանգնած Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում

ԱՄՆ-ն է կանգնած Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «նման գործողությունների և ահաբեկչությունների վերաբերյալ որոշումներ են կայացվում ոչ թե Կիևում, այլ՝ Վաշինգտոնում»։

Պեսկովի խոսքով՝ նպատակները որոշում է ոչ թե ինքը՝ Կիևը, այլ Վաշինգտոնը, որից հետո Վաշինգտոնը հարձակման առարկան մատնանշում է ուկրաինացի զինվորականներին և պահանջում Ուկրաինայի զինված ուժերից կատարել առաջադրանքը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ ռուսական հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել Կրեմլի վրա հարձակմանը ԱՄՆ-ի մասնակցության մասին, սակայն դեռ չեն բացահայտել։

«Դա հերքելու փորձերը թե Կիևում, թե Վաշինգտոնում, իհարկե, բացարձակ ծիծաղելի են։ Մենք լավ գիտենք, որ նմանատիպ գործողությունների և ահաբեկչությունների վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ՝ Վաշինգտոնում։ Եվ հետո Կիևն անում է այն, ինչ իրեն ասում են»,- ասել է Դիմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ պատասխանները կարող են «շատ տարբեր լինել»։