Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանն այլ տարբերակ չունի, քան Ուկրաինայի նախագահին հեռացնելը
Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանն այլ տարբերակ չունի, քան Ուկրաինայի նախագահին հեռացնելը

Ռուսաստանն այլ տարբերակ չունի, քան Ուկրաինայի նախագահին վերացնելը,- այս մասին գրում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

«Ռուսաստանն այլ ելք չունի, քան Ուկրաինայի նախագահին վերացնելը։ Անգամ անվերապահ հանձնման մասին ստորագրել պետք չէ։ Ինչպես հայտնի է, նույնիսկ Հիտլերը չի ստորագրել այս արարքի համար։ Փոխարինողը միշտ կգտնվի»,- գրել է Մեդվեդեւը։

Հիշեցնենք, որ Կրեմլում ընդգծել են, որ նախագահի նստավայրի վրա հարձակումը համարում են ահաբեկչություն և նախագահին սպանելու փորձ։ Կրեմլը նաև ասում է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել։