Դմիտրի Քումսիշվիլին շնորհավորել է ադրբեջանցի համաքաղաքացիներին Նովրուզ Բայրամի առթիվ
Դմիտրի Քումսիշվիլին շնորհավորել է ադրբեջանցի համաքաղաքացիներին Նովրուզ Բայրամի առթիվ

Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին շնորհավորել է ադրբեջանցի համաքաղաքացիներին Նովրուզ Բայրամի առթիվ:

«Մեր համաքաղաքացիներին, որոնք այսօրվանից տոնում են գարնանամուտը, շնորհավորում եմ Նովրուզ Բայրամի առթիվ: Թող իրականանան ձեր երազանքները: Մենք միասին կառուցում ենք մեր երկիրը և միասին տոնում այս օրը»,- ասված է Դմիտրի Քումսիշվիլիի շնորհավորական ուղերձում:

Նովրուզ Բայրամը ադրբեջանցիները տոնում են երեք օր, մարտի 20-ին 21-ին և 22-ին: