Դմանիսիում ազգային հողի վրա հակամարտության մասին խոսք չկա, սա հակամարտություն էր կենցաղային հողի վրա. Սոզար Սուբարի
Դմանիսիում ազգային հողի վրա հակամարտության մասին խոսք չկա, սա հակամարտություն էր կենցաղային հողի վրա. Սոզար Սուբարի

Հարցաքննությունը շարունակվում է, բոլոր անձինք նույնականացվել են: Այն, ինչ մենք տեսանք, ամեն ինչ տեղի է ունեցել մեկ րոպեի ընթացքում, և ոստիկանությունը չէր կարող ժամանել մեկ րոպեում, բայց շատ շուտով բոլոր մարդիկ նույնականացվել են, յուրաքանչյուր անձ հարցաքննվում է, մեղավորները կբացահայտվեն և պատասխան կտան», – այս մասին Դմանիսիի միջադեպը մեկնաբանելիս, հայտարարել է խորհրդարանի ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Սոզար Սուբարին:

Նրա խոսքով, բոլորը պետք է զերծ մնան գնահատականներ տալուց, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել:

«Դժվար է գնահատական ​​տալ, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, բայց այն, ինչ մենք տեսանք դիմակայություն էր կենցաղային հողի վրա, մտնել խանութ, գարեջուր խնդրել: բացառվում է նշել ազգային հողի վրա առճակատումը: Ինտեգրման քաղաքականությունը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար ամենակարևորներից մեկն է, լիարժեք քաղաքացի զգալու համար, և դրա համար նախ պետք է ընդհանուր լեզվով խոսենք, որ դպրոցն ավարտող մարդիկ ունենան նույն կարիերայի հնարավորությունը, ինչը ունեն պետական ​​լեզուն իմացողները: Այս առումով համապատասխան քաղաքականություն է տարվում, և պետությունը մեծ ռեսուրսներ է ծախսում դրա վրա», – հայտարարել է Սուբարին:

Դմանիսիում, խանութներից մեկի մոտ ծեծկռտուքը տեղի է ունեցել երեկ: Ծեծի է ենթարկվել խանութի տերը, ով արդեն ստացել է բժշկական օգնություն և տանն է: Միջադեպի առթիվ ողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունում ընթանում էին հարցաքննություններ: Միջադեպը պատկերող տեսանյութը տարածել է տեղական հրապարակումներից մեկը: Առճակատումը ֆիքսել է խանութի մոտ մոնտաժված հսկիչ տեսախցիկը:

Բացի այդ, ինչպես հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար, Ալեքսանդրե Դարախվելիձեն, տեղի է ունենում միջադեպին մասնակից անձանց նույնականացումը:

Դմանիսիում երիտասարդների միջև առճակատումը տեղի է ունեցել նաև այսօր: