Դիրքորոշումները համաձայնեցրել ենք շատ հարցերի շուրջ և տրամադրված ենք լավատեսորեն. Իրակլի Կոբախիձե
Դիրքորոշումները համաձայնեցրել ենք շատ հարցերի շուրջ և տրամադրված ենք լավատեսորեն. Իրակլի Կոբախիձե

Մեր կողմից քննարկվում են ընտրական բարեփոխումների հարցերը, որոնք բաղկացած են բազմաթիվ մանրամասներից և դիրքորոշումներն արդեն համաձայնեցված են շատ հարցերի շուրջ,- այս մասին ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում քաղաքական կուսակցությունների հանդիպումից հետո հայտարարել է «Վրացական երազանքի» անդամ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, քննարկումները կշարունակվեն և եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա վաղը կամ հաջորդ օրը, քանի որ մոտենում է խորհրդարանի նիստը:

«Մենք մեծ հույս ունենք, որ այս հանդիպումները հաջող կլինեն և կստորագրվի համաձայնագիր: Մենք լավատես ենք: Դիրքորոշումները համաձայնեցրել ենք շատ հարցերի շուրջ և բնական է, տրամադրված ենք լավատեսորեն», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, բանակցությունները շարունակվում են, և հաջողություններ կան շատ ուղղություններում: