«Դինամոյի» մարզիչ Խվիչան ինձ խոստացավ, որ եթե հաղթի, Չեմպիոնների գավաթը կբերի Թբիլիսի, և մենք վրացական գինի կխմենք #1TVSPORT

19:45, 01.06.2025

Խվիչա Կվարացխելիան իր մանկության մարզիչ Լադո Կակաշվիլիին խոստացել է, որ եթե նա հաղթի Չեմպիոնների լիգան, գավաթը կբերի Թբիլիսի, — այս մասին Կակաշվիլին խոսել է «New York Times» հրատարակչության հետ հարցազրույցում։

Ըստ ամերիկյան հրատարակության՝ Կվարացխելիան այս խոստումը տվել է հենց այն մարդուն, ով անցյալում կարևոր դեր է խաղացել իր զարգացման մեջ՝ Լադո Կակաշվիլիին, ով այժմ «Դինամո Թբիլիսիի» գլխավոր մարզիչն է։

«Խվիչան ինձ խոստացել է, որ եթե նա հաղթի, գավաթը կբերի այստեղ՝ Թբիլիսի։ Մենք կնստենք իմ գրասենյակում և գավաթից կխմենք վրացական գինի», — ասել է Լադո Կակաշվիլին։

Լադո Կակաշվիլին մարզել է Խվիչա Կվարացխելիային «Դինամո Թբիլիսիի» ակադեմիայում։ Պարի Սեն Ժերմենի վրացի հարձակվողը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տարած 5:0 հաշվով հաղթանակի ժամանակ։

Նմանատիպ