ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու անվանված Դինա Փալուելը հրաժարվել է առաջարկված պաշտոնից:
Դինա Փաուերը Goldman Sachs ամենախոշոր ներդրումային բանկի գործադիր օղակի ներկայացուցիչն է և տարածված տեղեկությամբ, նա ցանկացել է մնալ այդ պաշտոնում: Փաուելը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր թեկնածությունը քննարկելու համար:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով, այս պաշտոնը զբաղեցնել ցանկացողների թիվը մեծ է: Թրամփը քննարկում է նաև Կանադայում ԱՄՆ-ի դեսպան Քելի Քրաֆթի թեկնածությունը, ինչպես նաև ներքին գործերի դեպարտամենտի քարտուղար Ռայան Ցինկեի թեկնածությունը:
Դեսպանի թեկնածությունը թափուր է դարձել այն բանից հետո, երբ Նիկի Հեյլը նախագահին զգուշացրել է տարեվերջին պաշտոնից հեռանալու մասին: