Դիմում եմ աբխազ եղբայրներին, զգոն լինել, Ռուսաստանի կողմից «անկախության ճանաչումը» այդքան էլ չի ծառայում աբխազների շահերին
Դիմում եմ աբխազ եղբայրներին, զգոն լինել ընթացող իրադարձությունների նկատմամբ, այս ճանաչումը ներկայացնում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում, որն այդքան էլ չի ծառայում աբխազների շահերին,- այս մասին նշված է Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության հայտարարությունում, որը տարածվում է Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի «անկախության» ճանաչման օրվա հետ կապված:
Դրա հետ մեկտեղ, Աբխազիայում բնակվող քաղաքացիներին հիշեցնում են, որ Վրաստանի իշխանությունը նրանց առաջարկում է օգտվել բոլոր այն բարիքներից, որը ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ ունի Վրաստանի ցանկացած քաղաքացի, անկախ սեռից, ազգությունից, քաղաքական հայացքներից և կրոնից:
«Օգոստոսի 26-ին, բռնազավթած Աբխազիան «տոնում է» Ռուսաստանի կողմից որպես «անկախ պետություն» ճանաչումը: Անցած 10 տարիները հստակ ցույց են տալիս բռնազավթված Աբխազիայի իրական կյանքը – անկայուն քաղաքական իրավիճակ, փխրուն սոցիալ-տնտեսական իրավիճակ, ավերված էկոնոմիկա, ավելացած կրիմինոգեն վտանգներ, անորոշ հեռանկար ունեցող երիտասարդություն, անհույս տարեց մարդիկ և թոշակառուներ, հուսահատ հասարակություն, Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին զոհ գնացած հազարավոր մարդկանց ճակատագրեր, տարհանված վրացիներից հետո, սեփական տներից փախստական դարձած և Աբխազիայից հեռացած աբխազներ: Կեղծ հայրենասիրության զգացումը ոչ բարենպաստ իրականության և առավել շատ անհասկանալի ապագայի ֆոնին իրոք անհասկանալի է: Սա է պե՞տք տոնել: Չէ որ սա մեր ողբերգությունն է:
Դիմում եմ իմ աբխազ ընկերներին, զգոն լինել ընթացող իրադարձությունների նկատմամբ, մենք լավ գիտենք, որ այս ճանաչումը հիմնված չէ որևէ միջազգային իրավական բազայի վրա, այլ հակառակը, ներկայացնում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում, որն այդքան էլ չի ծառայում աբխազների շահերին, քանի որ Ռուսաստանն արհամարելով 2008 թվականի պայմանագրով ստանձնած պարտականությունները, անկախության քողի տակ տարածաշրջանում իր համար սարքել է ռազմական հարթակ:
Մեր ուսերին մեծ պատասխանատվություն է երիտասարդների դաստիարակման գործում: Աբխազ հայրենակիցները նշում են, որ երիտասարդությունը մեծանում է էթնո-ռադիկալիզմի ազդեցությամբ: Կեղծ իդեալներով և ատելության հռետորությամբ մեծացած սերնդին դժվար կլինի ինքնահաստատվել, առավել ևս, որ պատմականորեն հաստատված է՝ էթնո-ռադիկալիզմով որևէ հասարակություն չի կարող զարգանալ և համերաշխությունն է բնորոշ զարգացող մարդկությանը:
Ուստի, քաջ պետք է գիտակցեն, թե ինչ պայմաններում են ստիպված գոյատևել և իմանալ, որ Վրաստանը նրանց կողքին է, Վրաստանի իշխանությունը նրանց առաջարկում է օգտվել բոլոր այն բարիքներից, որը ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ ունի Վրաստանի ցանկացած քաղաքացի, անկախ սեռից, ազգությունից, քաղաքական հայացքներից և կրոնից»,- հայտարարում են Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարությունում:
Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչել է բռնազավթված Աբխազիաի և Ցխինվալիի շրջանի անկախությունը: