Դիմիտրիս Ավրամոպուլոս. Ես հավատում եմ Վրաստանի եվրոպական ուղուն, ապագայում էլ կշարունակեմ աջակցել. Վրաստանն արժանի է եվրոպական ապագայի, և այն անպայման կունենա դա
Դիմիտրիս Ավրամոպուլոս. Ես հավատում եմ Վրաստանի եվրոպական ուղուն, ապագայում էլ կշարունակեմ աջակցել. Վրաստանն արժանի է եվրոպական ապագայի, և այն անպայման կունենա դա

Ես հավատում եմ Վրաստանի եվրոպական ուղուն։ Դեռ վաղուց էի սատարում և ապագայում էլ կշարունակեմ աջակցել ձեր երկրին, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է միգրացիայի հարցերով նախկին եվրոպական հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը Հունաստանում, որտեղ ընթանում է «Դելֆիի տնտեսական ֆորումը»։

Ավրամոպուլոսի հայտարարությամբ՝ «Վրաստանը եվրոպական երկիր է, և սա շատ պարզ փաստ է»։

«Այն ժամանակ, երբ ես իմ ներդրումն ունեցա Վրաստանին առանց վիզայի ռեժիմի տրամադրման հարցում, հիշում եմ՝ Թբիլիսիում էի և իմ կյանքում ոչ մի այլ մայրաքաղաքի փողոցներում այնքան եվրոպական դրոշ չեմ տեսել, որքան Վրաստանում։ Ես հիմա այլևս չեմ աշխատում Եվրամիությունում, բայց միշտ Վրաստանի կողքին եմ։ Վրաստանն արժանի է եվրոպական ապագայի, և այն անպայման կունենա դա։ Մենք պետք է մտածենք պատմական համատեքստում, այլ ոչ թե կարճաժամկետ հեռանկարով։ Մի օր դուք կհասնեք դրան։ Սիրում եմ ձեր երկիրը և սպասում եմ, որ կրկին կվերադառնամ Վրաստան», – հայտարարել է Դիմիտրիս Ավրամոպուլոսը։