Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպել է Վրաստանում Լատվիայի նոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին
Առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպել է Վրաստանում Լատվիայի նոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին:
Առաջին փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլին Լատվիայի նորանշանական դեսպանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել գործունեությունում:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների և հետագա համագործակցության հիմնական ուղղություններին: Առանձնահատուկ ընդգծվել են այնպիսի կարևոր հարցերը, ինչպիսիք են՝ երկկողմ առևտուրը, տուրիզմը, տրանսպորտը:
Կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի և Լատվիայի միջև առկա կապերը կխորանան, իսկ համագործակցության ուղղությունները կդառնան առավել բազմազան:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն: