Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական բանակցության հռչակագրով, նոր էջ ենք բացում մեր հարաբերությունների պատմությունում. Էմանուել Մակրոն
Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական բանակցության հռչակագրով, նոր էջ ենք բացում մեր հարաբերությունների պատմությունում. Էմանուել Մակրոն

Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական բանակցության հռչակագրով, նոր էջ ենք բացում մեր հարաբերությունների պատմությունում,-այս մասին Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնը հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո:

Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնը մինչ ասուլիսի սկիզբը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ:

«Գիտեմ, որ նախընտրական ժամանակաշրջանը բարդ էր, սակայն դեզ հաջողվեց այն լավ անց կացնել, չեք զիջել ձեր դիրքերը, մնացել եք հավատարիմ ձեր երկրին և շարժվում եք եվրոպական արժեքներով: Դուք ունեցել եք լավ և հաջող դիվանագիտական կարիերա Ֆրանսիայում, որը մատնանշում է այն բարեկամությանը և այն տրամադրվածությանը, որը ունեք մեր երկրի նկատմամբ:

Վրաստանը շնորհակալ է այն բանի համար, որ իր զավակներին Ֆրանսիան ընդունել է և հետագայում դուք ծառայել եք այդ երկրին: Դուք մշտապես պաշտպանել եք և հարգել Ֆրանսիային:

Շնորհակալություն, որ առաջին երկիրը, որը ընտրել եք այցի համար դա հենց մեր երկիրն է: Ցանկանում եմ ասել, որ մենք ընդմիշտ ձեր կողքին ենք, ինչպես եղել ենք 2008 թվականին»,-հայտարարել է Էմանուել Մակրոնը:

Ելույթի ժամանակ Մակրոնը զրուցել է նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման մասին:

«Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական բանակցության» մասին հռչակագիրը, նախատեսում է համագործակցություն տարբեր ոլորտներում: