Դիմակայություն խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցին (տեսանյութ, ֆոտո)
19:15, 10.06.2018
Խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել ընդհարում: Ցույցին մասնակից երիտասարդներից մեկը նշել է, որ ցանկանում է ելույթ ունենալ խոսքով: Սակայն, ինչպես նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, նրան հնարավորություն չեն տվել և անվանել են ՊԱԾ-ի գործակալ:
Լեզվակռվի ժամանակ, ինչպես նա ասում է, երիտասարդներից մեկը նրա դեմքին ջուր է լցրել:
«Եկել էի խաղաղ, ցանկանում էի միտքս արտահայտել, դեմքից ջուր լցրեցին և անվանեցին ՊԱԾ-ի գործակալ: Ես նույնիսկ չգիտեմ թե ՊԱԾ-ը ինչ է նշանակում: Ոչ մի կազմակերպության անդամ չեմ: Ես հոգնել եմ, խաբված եմ և վախեցած երիտասարդների կազմակերպության ներկայացուցիչ եմ: Բոլորն էլ ցանկանում են, որ երկրում լինի արդարություն»,-նշել է ցուցարարը:
Միջադեպը հանդարտացրել են պարեկային ոստիկանության ներկայացուցիչները: Ոստիկանները երիտասարդին դուրս են բերել ցույցի տարածքից: