Դիմակ կրել պարտադիր կլինի մյուս շաբաթվանից, քանզի խորհրդարանը օրենսդրական փոփոխությունները ընդունելու է արագացված կարգով
Խորհրդարանը դիմակների պարտադիր կրելու կարգը օգտագործելու կապակցությամբ օրենսդրական փոփոխությունները արագացված կարգով քննարկելու է այս շաբաթ: Փոփոխությունները այսօր ներկայացվելու են բյուրոի նիստում, իսկ քննարկումները նախատեսվում են ընթացիկ լիագումար նիստերի ընթացքում:
Օրինագծով սահմանվում է, որ ինքնամեկուսացման կամ կարանտինի կարգով սահմանված փակ հանրային վայրում հավաքվելու ժամանակ, դիմակ կրելու կարգը խախտելը կամ դիմակ չունեցող անձին փակ տարածք թողելը կառաջացնի ֆիզիկական անձի տուգանում 50 լարիով, իսկ հանրային փակ տարածքի սեփականատեր իրավաբանական անձին 500 լարիով:
Փոփոխություններով, հասարակական տրանսպորտով, մետրոյով տեղաշարժման ժամանակ դիմակ կրելու կարգը խախտելու համար ուղևորը կամ վարորդը կտուգանվեն 50 լարիով:
Միևնույն ժամանակ, տաքսով (M1 անվանակարգ) տեղաշարժվելիս դիմակ կրելու կարգը խախտելու դեպքում տուգանքը սահմանվում է 50 լարի:
Բացի վերը նշվածից, պատրաստված օրինագիծը հստակեցնում է և ուժի մեջ է թողնում այն կարգավորումը, որի համաձայն ինքնամեկուսացման կամ կարանտինի այլ կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իսկ իրավաբանական անձը 10 000 լարիով:
Բացի այդ, նախաձեռնողների տվյալներով, անձը քրեական պատասխանատվության կենթարկվի միայն այն դեպքում, եթե նույն խախտումը կատարի կրկնակի անգամ: Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներն են մեծամասնության անդամներ Անրի Օխանաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն: