Դիղոմիի թավուտներում այգու ստեղծման աշխատանքները մեկնարկելու են 2019 թվականին
Դիղոմիի թավուտներում այգու ստեղծման աշխատանքները մեկնարկելու են 2019 թվականին: Նախագծի արժեքը 11 620 192 լարի է և այն իրականացվելու է երկու տարվա ընթացքում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ 2019 թվականի խոշոր նախագծերի շնորհանդեսին:
Նրա խոսքով, քաղաքային այգիների ստեղծումը գրված է նաև գլխավոր պլանով և դրանցիցմեկը տեղակայվելու է հենց Դիղոմիի թավուտներում:
«Շատ ենք խոսում էկոլոգիական վիճակի բարելավման մասին, թե ինչ պետք է անի մունիցիպալիտետը և բնակչությունը, որպեսզի ուղղենք այսօրվա դրությունը: Ընդունել ենք որոշ կանոնակարգեր, խստացրել ենք մոտեցումը շինարարության ուղղությամբ: Մեծ ուշադրություն ենք հատկացնում նաև կանաչ տարածքների ստեղծմանը: Մեր կողմից ոչ մի շինարարական թույլտվություն չի իրականացվել կանաչ տարածքների, մարզահրապարակների հաշվին»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Քաղաքապետի խոսքով, այգում տեղակայված կլինի բազմազան ենթակառուցվածք, մարզահրապարակներ, մանկական տարածքներ և սրճարաններ: