Դիղոմիի դաշտային հիվանդանոցում այս պահին գտնվում է 91 հիվանդ
Դիղոմիի դաշտային հիվանդանոցում այս պահին գտնվում է 91 հիվանդ

Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգող Ռևազ Կուճուխիձեն ասում է, որ այս պահին իրենց մոտ բուժվում է 91 հիվանդ, որոնց մեծ մասը միջին ծանրության են:

Բժշկի խոսքով, Դիղոմիի դաշտային հիվանդանոցը պատրաստ է ընդունել այնքան հիվանդ, որքան անհրաժեշտ է:

«Այսօրվա դրությամբ 91 հիվանդ հոսպիտալացված է: Նրանց վիճակը միջին ծանրության է: Մի քանի հիվանդների վիճակը ուշագրավ է, և օրվա ընթացքում հնարավոր է նրանց ուղղորդել պրոֆիլավորված բժշկական հաստատություն: Երեկ երեկոյան մեկ հիվանդ տեղափոխվել է հիվանդանոց: Նա ունեցել է ուղեկցող հիվանդություններ: Ընդհանուր առմամբ, հոսպիտալից հինգ հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց՝ նրանց վիճակի վատթարացման պատճառով: Այս փուլում հիվանդանոցը թթվածնի պակաս չունի, բոլոր հիվանդներին մատակարարվում է անհրաժեշտ քանակությամբ», – ասել է Կուճուխիձեն: