Դիղոմիի բնակիչները այսօր Գուգեշաշվիլիների ընտանիքի վրա հարձակման կապակցությամբ հիշել են մի քանի դետալ

15:27, 07.02.2018

Դիղոմիի բնակիչները այսօր Գուգեշաշվիլիների ընտանիքի վրա հարձակման կապակցությամբ հիշել են մի քանի դետալ:

Ինչպես ասել են հարևանները, նրանք լսել են աղմուկ: Հարևաններից մեկի խոսքերով, երբ նա լսել է Դոդո Գուգեշաշվիլիի ձայնը, տեսել է թե ինչպես է փախուստի դիմում մի երիտասարդ:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

Ներքին գործերի նախարարությունը Դոդո Գուգեշաշվիլին վիրավորելու և նրա որդու սպանության կապակցությամբ տարածել է պաշտոնական լրատվություն:

«Այսօր ստացված հաղորդագրության համաձայն, 1958 թ. ծնված Դ.Գ.-ին և նրա որդուն 1985 թ. ծնված Գ.Գ.-ին, Դիղոմի թաղամասում, սեփական բնակարանում անհայտ անձը հրազենային վնասվածքներ է հասցրել:

Գ.Գ.-ն մահացել է տեղում, իսկ Դ.Գ.-ին կրիտիկական վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները և ընթանում են ակտիվ հետաքննչական միջոցառումներ»,- ասված է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով հետաքննությունը իրականացվում է 108-րդ և 109-րդ հոդվածներով (կանխամտածված սպանություն):

 

Նմանատիպ