Դիղմուրա գետի վրա՝ Թեթրի Դուքանի փողոցում, սկսվում է նոր կամրջի շինարարությունը

13:39, 25.03.2026

Դիղմուրա գետի վրա՝ Թեթրի Դուքանի փողոցում գտնվող ավտոմոբիլային կամրջի ապամոնտաժումը և նոր կամրջի շինարարությունը սկսվում է. այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում:

Նրա խոսքով՝ մասնագետների կողմից անցկացված մանրամասն հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունեցող կամրջի կոնստրուկտիվ վիճակը զգալիորեն վնասված է և վերականգնման ենթակա չէ:

«Գոյություն ունեցող կամրջային անցումը Դիղոմի գյուղը կապում է Վաշլիջվարի բնակավայրի հետ: Այն իրենից ներկայացնում է եռաթռիչք մետաղական ավտոմոբիլային կամուրջ, որի երկարությունը 64 մետր է: Նախագծի արժեքը կազմում է չորս միլիոն լարի: Աշխատանքները Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը կսկսի մոտակա ժամանակներս և կավարտի մոտավորապես հինգ ամսվա ժամկետում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Կախա Կալաձեն աշխատանքների ընթացքում առաջացած անհարմարության համար նախապես ներողություն է խնդրել քաղաքացիներից:

«Աշխատանքների իրականացման գործընթացում կամրջի շինարարական տարածքում ավտոմոբիլային երթևեկությունը լիովին կսահմանափակվի: Տեղաշարժման սխեմայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հանրությանը կտրամադրենք ավելի ուշ: Աշխատանքների ընթացքում, բնականաբար, կլինի անհարմարություն: Ցանկանում եմ նախապես շնորհակալություն հայտնել քաղաքացիներին համբերատարության համար»,- նշել է Կախա Կալաձեն:

Նմանատիպ