Դիղմուրա գետի վրա սկսվել է ավտոմոբիլային կամրջի ապամոնտաժումը, որը կփոխարինվի նոր՝ երկաթբետոնե կամրջով, աշխատանքները կտևեն հինգ ամիս
Դիղոմի գյուղում մեկնարկել է Դիղմուրա գետի վրա գտնվող ավտոմոբիլային կամրջի ապամոնտաժումը:
Տեղում գտնվել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ տեղակալ Իրակլի Բենդելիանի հետ միասին:
«Գոյություն ունեցող կամուրջը վթարային վիճակում է: Առաջին հերթին կիրականացվի դրա ապամոնտաժումը: Ըստ նախագծի՝ կկառուցվեն մայթեր, որոնք մինչ այժմ գոյություն չունեին: Աշխատանքները կտևեն մոտ հինգ ամիս: Այս ընթացքում տեղաշարժի և աղմուկի հետ կապված անհարմարություններ կառաջանան, սակայն, ելնելով այս կամրջից օգտվող ավտոմեքենաների անվտանգությունից, նախագծի իրականացումն անհրաժեշտ էր», – հայտարարել է Կախա Կալաձեն:
Գոյություն ունեցող մետաղական ավտոմոբիլային կամրջի երկարությունը 64 մետր է, որի փոխարեն կկառուցվի նոր, անվտանգ երկաթբետոնե ավտոմոբիլային կամուրջ: Աշխատանքներն իրականացնում է ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը, որի արժեքը կազմում է չորս միլիոն լարի:
Մայրաքաղաքի քաղաքապետի հետ միասին տեղում են եղել Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայության պետ Գիորգի Աբութիձեն և Սաբուրթալոյի շրջանի ղեկավար Գիզո Վասաձեն: