Դիդի Դիղոմիում, պայթյունի վայրում փորձագետներն սկսում են ուսումնասիրել շենքի կայունությունը (ֆոտո)
Դիդի Դիղոմիում, պայթյունի վայրում Թբիլիսիի մունիցիպալիտետի լաբորատորիայի փորձագետներն սկսում են ուսումնասիրել շենքի կայունությունը:
Փորձագետները դեռևս չեն կոնկրետացնում, որքան ժամանակ անհրաժեշտ կլինի վերջնական եզրահանգման համար:
Նրանց խոսքով, նախնական ուսումնասիրմամբ, շենքը վերանորոգումից հետո կլինի շահագործման ենթակա, սակայն այս պատկերը հնարավոր է փոփոխվի:
Տեղում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներն անցկացնում են մաքրման աշխատանքներ, սակայն հիմնական ուսումնասիրումն իրականացնում են ներքին գործերի նախարարության փորձագետ-քրեագետները, որոնք պետք է տան վերջնական պատասխան, ինչն է դարձել պայթյունը պատճառ Ավթանդիլի փողոցում: