Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ
Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ,-այս մասին լրագրողներին հայտնել է պարեկային ոստիկանության ղեկավար, Թեյմուրազ Կուպատաձեն:
Պայթյունի հետևանքով տուժել է մի քանի մարդ, որոնք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Դիդի Դիղոմիում, շենքից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, տարհանել են բնակչությանը:
Գոյություն ունեցող լրատվությամբ, հավանաբար պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, բնակելի շենքերից մեկի վեցերրորդ հարկում: