Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժածները իրենց բնակարաններից դուրս են հանում անձնական իրերը
Սաբուրթալոյի շրջանի գամգեբելի Գայոզ Վասաձեի հայտարարությամբ, Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժածների մի մասին թողել են մուտք գործել բնակարաններ:
Ինչպես նշել է Գայոզ Վասաձեն, այս պահի դրությամբ 46 մարդ տեսել է իր բնակարանը և վերցրել անձնական իրերը:
«Քաղաքացիներին հաջորդաբար կթողնեն մտնել իրենց բնակարաններ»,- հայտարարել է գամգեբելին:
Դիդի Դիղոմիում, պայթյունի վայրում Թբիլիսիի մունիցիպալիտետի լաբորատորիայի փորձագետներն սկսում են ուսումնասիրել շենքի կայունությունը: Փորձագետները դեռևս չեն կոնկրետացնում, որքան ժամանակ անհրաժեշտ կլինի վերջնական եզրահանգման համար:
Տեղում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներն անցկացնում են մաքրման աշխատանքներ:
Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: