Դիդի Դիղոմիում, Ավթանդիլի փողոցում պայթյունի գործով ձերբակալվածներին սահմանվել է նախնական կալանք
Դիդի Դիղոմիում, Ավթանդիլի փողոցում պայթյունի գործով ձերբակալված «Ղազտրանսգազ-Թբիլիսիի» նախկին երկու աշխատակիցների՝ Թոռնիկե Տատիշվիլիի և Վազել Մամադյանին սահմանվել է նախնական կալանք:
Քաղաքային դատարանի դատավոր Վախտանգ Մրելաշվիլին բավարարել է դատախազության պահանջը:
Պաշտպանող կողմը պահանջում էր նրանց ազատել գրավի դիմաց:
Փաստաբանների հայտարարությամբ, նրանք դատավորի որոշումը բողոքարկելու են բողոքարկիչ դատարանում:
Գործով նախադատական նիստը նշանակվել է մարտի 14-ին:
Տատիշվիլիին և Մամադիանիին մեղադրանքը պաշտոնապես ներկայացրել են երեկ: Նրանք մեղադրվում են Վրաստանի ՔՕ 220-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է աշխատանքային սառնասրտություն:
Հունվարի 16-ին, Դիդի Դիղոմիում բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, այստեղից մեկը փոքրահասակ երեխա էր: Միջադեպի հետևանքով տուժել է 8 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan