Deutsche Welle. Բենիամին Նեթանյահուն Իսրայելի սահմանին սկսել է մոբիլիզացնել ոստիկաններին ու զինվորականներին
Deutsche Welle. Բենիամին Նեթանյահուն Իսրայելի սահմանին սկսել է մոբիլիզացնել ոստիկաններին ու զինվորականներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանության ռեզերվները և զինվորականները մոբիլիզացրել է սահմանին այն բանից հետո, երբ երեկ Թել Ավիվում մեքենան մխրճվել է հետիոտների մեջ, ինչի հետևանքով զոհվել է 36-ամյա զբոսաշրջիկը, ևս հինգը վիրավորվել են։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Ինչպես գրում է հրատարակությունը, մահացածը Իտալիայի քաղաքացի է։

«Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ Իսրայելը կատարվածը գնահատել է որպես ահաբեկչություն, մեքենայի վարորդը սպանվել է։

Նաև ուրբաթ օրը Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել են 16 և 20 տարեկան քույրեր։ Նրանց մայրը ծանր վիրավոր է։

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը իսրայելական ոստիկանությունը մի շարք հարձակումներ է իրականացրել Ալ-Աքսա մզկիթի մոտ՝ ձերբակալելով հարյուրավոր մարդկանց։ Դրանից հետո Լիբանանից ու Գազայից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, սակայն տուժածներ չկան։ Սա Լիբանանից իրականացված ամենամեծ հարձակումն էր վերջին 17 տարվա ընթացքում։ Հրթիռները չեզոքացվել են հակաօդային պաշտպանության «Երկաթե Ֆարմա» համակարգով։ Իսրայելը մեղադրեց «Հեզբոլլահին» և պատասխան հարվածներ հասցրեց նրանց դիրքերին օդային հարվածներով: