Դեսպաններին ծանոթացրել ենք ճգնաժամից դուրս գալու մեր տեսլականի հետ, այժմ հերթը «Վրացական երազանքինն է». Ալեկո Էլիսաշվիլի
Անկեղծ ասած, անհնար է առանց հիացմունքի խոսել այն ջանքերի մասին, որն իրականացնում են դեսպանները,- այս մասին Եվրամիության դեսպանի նստավայրում կայացած հանդիպումից հետո, հայտարարել է «Մոքալաքե» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:
Ինչպես հայտարարել է Էլիսաշվիլին, հանդիպմանը դեսպանները տեղեկացվել են, թե ինչպես են տեսնում ելքը ճգնաժամից: Էլիսաշվիլիի խոսքով այժմ հերթը «Վրացական երազանքինն է»:
«Անկեղծ ասած, անհնար է առանց հիացմունքի խոսել այն ջանքերի մասին, որն իրականացնում են դեսպանները: Դա պարզապես ոգևորիչ է, թե ինչպես են դեսպանները ցանկանում մեղմել իրավիճակը և ինչպես են նրանք փորձում մոտեցնել ընդդիմության և «Վրացական երազանքի» դիրքորոշումները, որ գտնվեն ընդհանուր կետեր: Մենք հայտնեցինք մեր դիրքորոշումը: Մենք նրանց ասացինք, թե ինչպես ենք տեսնում այս ճգնաժամի մեր քաղաքական լուծումը:
Իհարկե, մենք խոսեցինք նաև ռիսկերի մասին, և այժմ հերթը իսկապես «Վրացական երազանքինն է»: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք լսել «Վրացական երազանքի» կառուցողական և ողջամիտ դիրքը, և ես կասեմ, որ եթե քաղաքական ճգնաժամը հանդարտվի, դա ոչ մի կողմի համար հաղթանակ կամ պարտություն չի լինի, կհաղթի Վրաստանը, քանի որ ահավոր ձմեռ է գալիս, շատ սոված ձմեռ է լինելու: Այսպիսով, մենք բոլորս պետք է ունենանք մտածված պատասխանատվություն»,- հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին: