Դեռևս հնարավոր է փրկել Թուրքիա-Ամերիկա հարաբերությունները. Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ դեռևս կա ելք՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև լարված հարաբերությունները բարելավելու համար:

Նշված հայտարարությունը Թուրքիայի և Ամերիկայի միացյալ նահանգների հետագա հարաբերությունների հետ կապված արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թրամփի խոսքով ելույթից հետո: ԱՄՆ-ի նախագահը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցների սահմանմամբ՝ Անկարայում ձերբակալված քրիստոնյա քահանային ազատ  չարձակելու դեպքում:

Ավետարանական Էնդրյու Բրանսոնին 2016 թվականի օգոստոսին ձերբակալել էին Թուրքիայի Բուրսա քաղաքում: Նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: