Դեռևս հաստատված չէ, որ Ռուսաստանը վստահելի է բանակցություններում, քանզի միջազգային իրավունքի հանդեպ ունի ընտրողական մոտեցում. Լինաս Լինկևիչուս
Դեռևս հաստատված չէ, որ Ռուսաստանը վստահելի է բանակցություններում, քանզի միջազգային իրավունքի հանդեպ ունի ընտրողական մոտեցում,- այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար, Լինաս Լինկևիչուսը հայտարարել է Սոխումիի համալսարանում:
Ըստ Լինկևիչուսի, նպատակին հասնել հնարավոր է միայն միասնության միջոցով:
«Շարունակեք շարժվել և կհաղթեք: Երբեք մի հանձնվեք: Մարդիկ համախմբված են և համոզված: Այս դեպքում միշտ կհասնենք նպատակին: Զենքերն ու ագրեսիան չեն հաղթի, եթե մարդկանց տրամադրությունն ավելի ուժեղ է: Դեռևս հաստատված չէ, որ Ռուսաստանը վստահելի է բանակցություններում, քանզի միջազգային իրավունքի հանդեպ ունի ընտրողական մոտեցում: Նա կատարում է իր համար ընդունելի օրենքները, իսկ մենք պետք է գործենք արդար խաղի կանոններով»,-հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը: