Դերասանների տանը նշում են վրացական թատրոնի օրը
Դերասանների տանը նշում են վրացական թատրոնի օրը

«Վրաստանի թատերասերների հասարակության» կազմակերպմամբ և Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Ակակի Խորավայի անվան դերասանների տանը տարբեր միջոցառումներով նշում են վրացական թատրոնի օրը:

Միջոցառմանը ներկա է մշակույթի փոխնախարար Մանանա Բերիկաշվիլին:

Վրացական թատրոնի օրվա կապակցությամբ, կայացել  է  մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված  «Վերիկո Անջափարիձե» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Ալբոմը, որի հեղինակն է դոկտոր Գիորգի Ջանբերիձեն, պատմում է մեզ դերասանի կյանքի և գործունեության մասին:

Թատրոնի օրվա կապակցությամբ կայանալու է մոնո-ներկայացում՝ Իլիա Ճավճավաձեի կողմից Վրաստանի դրամատիկ հասարակության ստեղծման մասին:

Այսօրևեթ, Վրաստանի թատերասերների հասարակությունը, հիմնելու է «Թատրոնի բարեկամների ակումբ»-ը, որի նպատակն է աջակցել  թատրոնի զարգացմանը:

Այս օրվա առթիվ պատրաստվել է նաև երկու մրցանակ, դրանք են՝ Դավիթ Սարաջիշվիլիի և Վերիկո Անջափարիձեի մրցանակները:

Նշենք, որ առաջին անգամ վրացական թատրոնի օրը նշվել է 1850 թվականի հունվարի 14-ին, Գիորգի Էրիսթավիի կողմից բեմադրված «Գաղրա» ներկայացումից հետո: