Դերասան Անդրո Ճիճինաձեին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում։
Ինչպես նշում է ձերբակալված դերասանի փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլին, Անդրո Ճիճինաձեն իր մեղքը չի ճանաչում։
Դատախազությունը կալանավորված Անդրո Ճիճինաձեին մեղադրանք է առաջադրել 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է խմբակային բռնության մասնակցություն։ Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա մեղադրյալին սպառնում է երեքից վեց տարվա ազատազրկում։
Երեկ ձերբակալվել է դերասան Անդրո Ճիճինաձեն։ Մինչ այդ նրա տունը խուզարկվել է։