Դերասան Անդրո Ճիճինաձեի հարազատներն ու ընկերները գտնվում են Դիղոմիի ժամանակավոր մեկուսարանի մոտ
Դերասան Անդրո Ճիճինաձեի հարազատներն ու ընկերները գտնվում են Դիղոմիի ժամանակավոր մեկուսարանի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում, թե ինչու են ձերբակալել Ճիճինաձեին։
Մեկուսարանի մոտ հավաքվածները դերասանի ձերբակալությունը կապում են բողոքի ակցիաներին նրա մասնակցության հետ։
Վրաստանի Առաջին ալիքի տեղեկություններով՝ դերասանին տարել են տնից։ Մինչ այդ Անդրո Ճիjինաձեի բնակավայրում խուզարկություն է իրականացվել։
Թե ինչ հոդվածով է կատարվում հետաքննությունը, հայտնի չէ։ Ներքին գործերի նախարարությունն այս մասին դեռ տեղեկություն չի հրապարակում։